Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել այն մասին, որ 2014 թ. նոյեմբերի 1-ից մեծ նավերին արգելվի նավարկել Վենետիկի ծովածոցում: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:
Արգելքը տարածվում է ավելի քան 94 հազար տոնա ջրատարողունակություն ունեցող նավերի վրա: Ինչպես նաև 2014-ի հունվարի 1-ից կսահմանափակվի Ջուդեկկա ջրանցքով նավարկելը այն նավերի համար, որոնք 40 հազար տոնայից ավելի ջրատարողունակություն ունեն: