տուն Քաղաքական Միջազգային Մեծ յոթնյակը Բրյուսելում կքննարկի Ուկրաինայի հարցը

Մեծ յոթնյակը Բրյուսելում կքննարկի Ուկրաինայի հարցը

93
0

2014-03-24-nss-g7-treffen

Աշխարհի տնտեսապես զարգացած յոթ երկրների ղեկավարները հավաքվելու են Բրյուսելում մեկ ամսից `քննարկելու Ուկրաինայի հարցը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

«Ուկրաինայի զարգացումները կլինեն Բրյուսելում G7-ի առաջնորդների գագաթնաժողովի կենտրոնական թեման», — ասել է նա Եվրամիություն-Ճապոնիա գագաթնաժողովի բացման ժամանակ, որին ներկա է եղել Ճապոնիայի վարչապետ Շինձի Աբեն:

Հիշեցնենք, որ այդ գագաթնաժողովը պետք է տեղի ունենար Սոչիում, սակայն Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում ռուսական վարած քաղաքականության պատճառով Յոթնյակը որոշում կայացրեց հրաժարվել  այս ձևաչափով ՌԴ-ի հետ համագործակցությունից: