![28-12-13-03](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2013/12/28-12-13-03.jpg?resize=500%2C375)
Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները ոչ միայն մեծ պատրաստակամությամբ էին ընդառաջել նրան, այլև որոշել էին անձամբ այցելել պատերազմի վետերանին:
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Համբարձումյանի գլխավորությամբ այցելեցին Վազգեն Հովհաննիսյանի բնակարան և նրան հանձնեցին ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Օրը հիշարժան էր նաև նրանով, որ անձնագիր ստացավ նաև Վազգեն Հովհաննիսյանի կինը` տիկին Լուսյան:
Օգտվելով առիթից անձնագրայինի աշխատակիցները Ամանորի կապակցությամբ շնորհավորեցին տանտերերին: