տուն Հասարակություն Մեծ կասկածով ընդունեց ինձ. Արմեն Դարբինյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Մեծ կասկածով ընդունեց ինձ. Արմեն Դարբինյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

531
0

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ արված հրապարակմամբ.

«Վազգենի ծննդյան օրն է այսօր…բոցավառ մի մարդու, ուղնուծուծով Հայ, ամբողջովին ազգային, բնույթով՝ պետական, ոգով՝ խենթ ու խելառ… Ոչ մի կեղծ արտահայտություն դեմքին կամ մտքերում. եթե սիրում ու ընդունում էր՝ ապա ամբողջությամբ, սրտի խորքում, եթե չէր ընդունում՝ բռնկվում էր անմիջապես, ու նորից՝ անկեղծության ամենախորը աստիճանի… Մեծ կասկածով ընդունեց ինձ պետական համակարգում՝ վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել… Ամեն ինչ փոխվեց, երբ միասին գնացինք կրակելու…հետո ֆուտբոլն էր…հետո Բաշ-Ապարանի անձրևն ու ցեխը 1998-ի մայիսի 28-ին. բառիս բուն իմաստով լողացանք այդ օրը ցեխաջրում միասին,,, Թերահավատությունից՝ Եղբայրություն, սա է եղել մեր համատեղ ընթացքը…Երկուսիս համար էլ հոգեբանորեն ամենածանրը, իհարկե, Վարչապետության փոխանցումն էր և Վազգենի՝ «Ուզում եմ, որ միասին լինենք»-ը…ես հակաճառում էի ու չէի համաձայնվում…արդյունքում իմ՝ Իր կառավարության կազմում հայտնվելու մասին իմացա «Հայլուր»-ից…հետո «Երազ իմ երկիր, Հայաստանն» էր, որ երգում էինք զուգերգով…շաաատ անգամներ…Շատ է պակասում Վազգենի Շիտակությունը այսօր մեզ…ամենուրեք…ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԵՂԲԱՅՐ ԻՄ»: