տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիան կունենա նոր դրոշ, եթե Շոտլանդիան դուրս գա նրա կազմից (լուսանկաներ)

Մեծ Բրիտանիան կունենա նոր դրոշ, եթե Շոտլանդիան դուրս գա նրա կազմից (լուսանկաներ)

306
0

10

Մեծ Բրիտանիայի պաշտոնական դրոշը կարող է փոփոխման ենթարկվել, եթե Շոտլանդիան հայտարարի անկախության մասին: Հիշեցնենք, որ Շոտլանդիան հաջորդ տարի կանցկացնի անկախության հանրաքվե: Նոր տարբերակները ներկայացրել է Դրոշի ինստիտուտը սովորական քաղաքացիներից և մասնագետներից ստացված առաջարկություններից հետո:

Ներկայացված մի քանի տարբերակները մերժվում են որոշ շրջանակների կողմից, այդ թվում զինանշանների կազմման և մեկնաբանման բրիտանական գերատեսչությունում` College of Arms-ում, որտեղ բացառում են դրոշի փոփոխությունը: Այնուամենայնիվ, բրիտանացիների 65 տոկոսը կարծում է, որ դրոշը պետք է փոփոխվի, եթե Շոտլանդիան դուրս գա Բրիտանիայի կազմից: Իսկ 71%-ը համաձայն է, որպեսզի դրոշի վրա լինի Ուելսի խորհրդանիշներից: Մեծամասնությունը կողմ է դրոշի որոշման հարցը հանրաքվեի հանելու տարբերակին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here