տուն Աշխարհ Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ

190
0

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանին ԱԳՆ են կանչել Թեհրանում նախօրեին բրիտանացի դեսպանի ձերբակալման պատճառով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ դեսպանն այսօր կանչվել է ԱԳՆ, որպեսզի նրան փոխանցվի բրիտանական կողմի բողոքը: Պաշտոնյան նշել է, որ ձերբակալությունը Վիեննայի կոնվենցիայի անընդունելի խախտում է եղել, ինչը պետք է հետաքննել:

Ինքը՝ դեսպանը, ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ չի մասնակցել ցույցերին և ընդգծել է, որ լքել է միջոցառումը, երբ հավաքվածները սկսել են կարգախոսներ հնչեցնել:

Իրանական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերին ձերբակալել էին որոշ ժամանակով, այնուհետև դիվանագետն ազատ էր արձակվել: Իրանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ դեսպանը մասնակցել է Թեհրանում շաբաթ տեղի ունեցած ցույցերին և «զբաղվել է մի շարք ծայրահեղական գործողությունների կազմակերպմամբ, հրահրմամբ և ղեկավարմամբ»:

Խոսքը հարյուրավոր ուսանողների իրականացրած բողոքի ակցիայի մասին է, որոնք Թեհրանում շաբաթ երեկոյան հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածներին: