տուն Աշխարհ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վերադառնում է աշխատանքի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վերադառնում է աշխատանքի

275
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի վերադառնում է աշխատանքի՝ կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը բուժելուց հետո, հայտնում է BBC-ն։

Վարչապետն իր օգնականներին հանձնարարել է հաջորդ շաբաթ կազմակերպել հանդիպումներ կաբինետի նախարարների հետ, որպեսզի տեղեկացված լինի և սկսի կանոնավոր աշխատանքը: 

Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, որը ժամանակավորապես փոխարինում է Ջոնսոնին, կվերադառնա նախկին պարտականություններին։