Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» և Իրանի բանակցություններում կողմերին չի հաջողվել արդյունքի հասնել, բանակցությունները շարունակվելու են այսօր:
«Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից և փորձենք որոշում կայացնել այսօր: Մենք լարված աշխատել և աշխատելու ենք, սակայն կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծում ստանան», — ասել է Հեյգը` կասկած հայտնելով, որ այսօր կայանալիք բանակցությունների ժամանակ հնարավոր կլինի հասնել որոշակի լուծումների:
Հիշեցնենք, որ Ժնևում երեք օր շարունակվող բանակցություններին մասնակցում են նաև պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն, այսօր բանկցություններին կմիանա նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: