Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Եգիպտոսի հանգստավայրային Հարավային Սինա այցելելուց, քանի որ մեծ է ահաբեկչությունների վտանգը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ շրջանում` Իսրայելի հետ սահմանակից գոտում տեղի էր ունեցել ավտոբուսի պայթեցում, որի հետևանքով զոհվել էր հարավկորեացի 2 զբոսաշրջիկ: Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը: Իսկ երկու օր առաջ իսլամիստները հորդորել էին Եգիպտոսի տարածքում գտնվող բոլոր զբոսաշրջիկներին լքել երկիրը մինչև փետրվարի 20-ը, որից հետո նրանքպատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել օտարեկրացիների դեմ:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը վստահեցնում է, որ պետությունն ի վիճակի է ապահովել երկրում գտնվող բոլոր զբոսաշրջիկների անվտանգությունը:
Տեղեկացնենք, որ Եգիպտոսը բյուջեի զգալի եկամուտներն ապահովում է զբոսաշրջության շնորհիվ: