Հունվարի 22-ի նախաշեմին, երբ պետք է տեղի ունենա Սիրիայի իրավիճակի կարգավորման 2-րդ միջազգային գիտաժողովը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն եւ Թեհրանի հայկական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը մեկնել են Ժնեւ, որտեղ հանդիպումներ կունենան եւ կքննարկեն Սիրիայում քրիստոնյաների ճնշումներին վերաբերող հարցեր։
Արամ Ա-ն մտադիր է ժնեւյան գիտաժողովի ժամանակ պատմել Սիրիայում ապրող քրիստոնյա բնակչության համակարգված
ոչնչացման, հայերի սպանությունների եւ հարկադիր մուսուլմանացման մասին։
Կաթողիկոսն արդեն ունեցել է մի քանի հանդիպումներ եւ քննարկումներ Անտիոքի ուղղափառ եկեղեցու պատրիարքի, Մարոնիտի պատրիարք կարդինալ Բեշարա Բուտրոս ար-Ռայի եւ այլ հոգեւորական առաջնորդների հետ։ Այս մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանը։
Հիշեցնենք, որ Ժնեւ-2 գիտաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի արտգործնախարարները, Չինաստանի, Ֆրանիսիայի, Մեծ Բրիտանիայի եւ էլի 30 երկրների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, ԵՄ եւ Իսլամի համագւրծակցության կազմակերպությունների ներկայացուցիչներ։