տուն Աշխարհ Մեծամասնական պատգամավորները սպառնում են լքել իշխող կուսակցությունը. Կալաձե

Մեծամասնական պատգամավորները սպառնում են լքել իշխող կուսակցությունը. Կալաձե

340
0
Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, իշխող կուսակցության մեծամասնական որոշ պատգամավորների կողմից սպառնալիքներ կան, որ եթե խորհրդարանը չանցնի լիարժեք մեծամասնական ընտրակարգի, կլքեն կուսակցությունը:
Կալաձեի խոսքով, մեծամասնական որոշ պատգամավորները այդ հարցում լուրջ են տրամադրված:
«Սպառնալիք եղել է, սակայն կսպասենք իրադարձությունների զարգացմանը: Իշխող թիմը հանդիպումներ, խորհրդատվություններ է անցկացնում: Այս պահին իշխանությունը սահմանադրական փոփոխություն իրականացնելու ռեսուրս չունի»,- Կալաձեի խոսքերն է մեջբերում aliq.ge-ն:
Քաղաքապետը նշել է, որ մեծամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ իշխող թիմում կարծիքները կիսվել են:
Հունիսի 20-ի իրադարձություններից հետո իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, բավարարելով ցուցարարների պահանջներից մեկը, խոստացել էր համամասնական ընտրակարգի անցնել արդեն 2020 թվականից: Շուրջ 3 ամիս ընթացող քննարկումներից հետո խորհրդարանը, սակայն, տապալեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, ինչից հետո ցույցեր վերսկսեցին, ավելի քան 20 ընդդիմադիր ուժ միավորվեց՝ ընդդեմ իշխանության: