Մելբուրնում ոստիկանությունն առգրավել է մոտ 190 մլն դոլարի թմրանյութեր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ավստրալիայի ոստիկանության աշխատակիցները, ստուգելով Չինաստանից ժամանած նավը, նրանում թաքստոցում հայտնաբերել են 200 կգ մետամֆետամին, որի արժեքը «սև շուկայում» կազմում է 190 մլն դոլար: Թմրամիջոցները գտնվում էին Շանհայից տեղափոխվող մեքենայի անվադողերում:
Ոստկանությունն այս գործի շրջանակներում ձերբակալել է երեք մելբուրնցու: