Ավստրալիական Մելբուրն քաղաքում գրեթե ամբողջությամբ LEGO-ից պատրաստված երկտեղ ավտոմեքենա է փորձարկվել: Ավտոմեքենայի համար օգտավործվել են LEGO-ի սև և դեղին գույնի կես միլիոն խորանարդներ, հաղորդում է Lenta.ru-ն:
Նախագծի հեղինակը մարկետոլոգ Սթիվ Սամմարտինոն է, որի միտքն իրագործել է ռումինացի ուսանող Ռաուլ Օյադան: Ինչպես նշում են ստեղծողները՝ լեգոմոբիլի մասերի մեծամասնությունը LEGO-ից է պատրաստված, այս պատճառով էլ բավական անհարմար է։