Եվ դարձյալ ԱՄՆ-ի առաջին տիկինը քննադատության է ենթարկվել իր տեսքի համար, երբ այցելել էր 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած զույգ աշտարակների ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությանը:
Ողբերգության 18-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր կինը իրենց սոցցանցերում հրապարակել են լուսանկար՝ ազգային հուշակոթող անցյալ տարվա այցելությունից, որը կառուցել են օդանավի կործանման տեղում, որը զավթել էին Փենսիլվանիայում զույգ աշտարակների վրա հարձակման համար:
Նախագահական զույգի թիկունքից արված լուսանկարը, որին կից գրություն կա՝ «Մենք երբեք չենք մոռանա. 9.11.01», համընդհանուր ուշադրության է արժանացել, թվում է թե, սովորական դետալի պատճառով: Մելանյայի Herve Pierre-ի մուգ կապույտ թիկնոցի վրա սպիտակ թելով կարված կոճակով կտրվածքի եզրը հիշեցնում է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերը և նրա մեջ մխրճվող օդանավի ուրվագիծը:
Հրապարակման տակ գրեթե ակնթարթաբար հայտնվել են բացասական մեկնաբանություններ:
Սպիտակ տան ներկայացուցիչները արդեն շտապել են հերքել «նկարի» ինչ-որ նմանությունը ողբերգության հետ և այն «անհեթեթություն» են կոչել: Թեև պետք է արժանին մատուցել առաջին տիկնոջը. մեկ տարվա ընթացքում, նա, հավանաբար, փոխել է ոճաբաններին և չորեքշաբթի Սպիտակ տան մոտ հիշատակի արարողությանը արժանապատիվ տեսք ուներ և առանց հագուստում ոչ միանշանակ մանրամասների:

elanii-tramp-smutil-vsekh-na-pamyatnoy-aktcii-zhertv-terakta-s-bashnyami-bliznetcami.html?Showhidden=123456&temp_id=7245&%3Futm_source=facebook&utm_medium=cpc&fbclid=IwAR2hA6YV83bLPrFqmENHuCJ_ZTKN-rpy4HVWbC8lZ2d9mec9epg9ER8Ylfk