Մելաձե եղբայրներին դեռ 8 տարի առաջ պապարիցները լուսանկարել էին Վիա Գրա խմբի մեներգչուհիներ Ալբինա Ջանաբաեւայի եւ Վերա Բրեժնեւայի հետ թեւանցուկ` լողափով քայլելիս:
Այն ժամանակ աստղերը հայտարարություններ տարածեցին, թե նրանք պարզապես լավ ընկերներ են, սակայն անցան տարիներ եւ կյանքն ամեն ինչ իր տեղը գցեց: Սիրված երգիչ Վալերի Մելաձեի աղմուկ բարձրացրած ամուսնալուծությունից անցել է շուրջ երկու տարի: Այժմ Մելաձեն չի թաքցնում իր եւ Ալբինայի 10-ամյա որդուն: Եւ ավելին, արդեն հայտնի է, որ շուտով լույս աշխարհ է գալու նրանց երկրորդ զավակը:
Իր հերթին, Կոնստանտին Մելաձեն մինչ օրս թաքցնում է սիրային կապը՝ միլիոնավոր տղամարդկանց երազների թագուհի Վերա Բրեժնեւայի հետ: Վերան վերջերս ամուսնալուծվել է: Այժմ ամուսնալուծության պրոցեսում է նաեւ Կոնստանտինը:
Սակայն պապարացիների ամենատես խցիկները ֆիքսել են, որ զույգն արդեն միասին է ապրում Ուկրաինայի կենտրոնում գտնվող էլիտար շենքերից մեկում, որտեղ Վերան վերջերս է բնակարան ձեռք բերել: Ավելի ճիշտ` ոչ թե բնակարան, այլ չորս բնակարաններ, որոնք երգչուհու ցանկությամբ միացվել են իրար:
Վերան վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է նոր բնակարանի կահավորումով, նրան նկատել են Ուկրաինայի կահույքի խանութներից մեկում, որտեղից նա ձեռք է բերել 3000 դոլար արժողությամբ պահարան:
Սիրահար զույգն ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց ուշադրությունը չգրավի եւ ավելորդ խոսակցությունների տեղիք չտա, սակայն հարեւաններն արդեն նկատել են նրանց, պապարացիներն էլ ֆիքսել նրանց մուտք ու ելքը:
Կոնստանտինն ու Վերան տնից դուրս են գալիս եւ վերադառնում տարբեր ժամերի: