տուն Քաղաքական Միջազգային Մեզ անհրաժեշտ է կին նախագահ, և որքան հնարավոր է շուտ․ Միշել Օբամա

Մեզ անհրաժեշտ է կին նախագահ, և որքան հնարավոր է շուտ․ Միշել Օբամա

66
0

White House Summit on Working Families

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Աշխատավոր ընտանիքների կուսակցության համաժողովի ընթացքում, պատասխանելով ABC-ի լրագորղի հարցին, ասել է, որ կինը պետք է ստանձնի ԱՄՆ-ի ղեկավարումը, և դա պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հաղորդում է CBS-ը։

Այս մեկնաբանությունից հետո դահլիճը պայթել է ծափահարություններից։ Միշել Օբաման մանրամասնել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է մեծ փորձառությամբ առաջնորդ՝ անկախ նրա սեռից։ «Այդ աշխատանքը պետք է անի նա, ով ավելի լավ է դրան պատրաստված, և ես կարծում եմ, որ մենք ունենք մի քանի նման տարբերակ, այնպես չէ՞», — մեկնաբանել է Միշել Օբաման։

Հեռուստաալիքի լրագրողը եզրակացնում է, որ Միշել Օբաամն, հավանաբար, ի նկատի է ունեցել Հիլարի Քլինթոնին, ով ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը և ով արդեն ակնարկել է, որ կարող է առաջադրվել։