Ավարտվեցին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը։
Մեդալների ընդհանուր հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը ոչ պաշտոնական այս մրցույթում լավագույնը ճանաչվեց ոչ միայն ոսկե մեդալների, այլ բոլոր մեդալների ընդհանուր թվով։ Վերջին անգամ օլիմպիադան ընդունած երկիրը մեդալների ընդհանուր հաշվարկում հաղթել էր 2010 թվականին։ Այն ժամանակ Կանադան արժանացել էր 14 ոսկե մեդալի։
Ռուսաստանը վերջին նագամ այս հաշվարկում հաղթել էր 1994 թվականին նորվեգական Լիլիհամերում։ Միաժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանի հինգ ոսկե մեդալներն ապահովել են օտարազգիներ՝ 3-ը՝ կորացի Վիկտոր Անը (շարթ-թրեք), 2-ը՝ բրիտանացի Վիք Ուայլդը (սնոուբորդ), ովքեր վերջին տարիներին սկսել էին հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո։
Այսօր խաղարկված մեդալներից երկու ոսկի բաժին է հասել Ռուսաստանին (դահուկավազք, տղամարդկանց 50կմ, բոբսլեյ) և Կանադային (հոկեյ)։
Մեդալների ընդհանուր հաշվարկի ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ Սոչի 2014-ի պաշտոնական կայքում։
Լեռնադահուկային սպորտ
Բիատլոն
Բոբսլեյ
Դահուկավազք
Քերլինգ
Գեղասահք
Ֆրիսթայլ
Հոկեյ
Սահնակ
Դահուկային երկամարտ
Շորթ-թրեք
Սկելետոն
Թռիչք ցատկահարթակից
Սնոուբորդ
Չմշկավազք