տուն Աշխարհ Մեգան Մարքլն ուրախ է, որ Մեծ Բրիտանիայում է (տեսանյութ)

Մեգան Մարքլն ուրախ է, որ Մեծ Բրիտանիայում է (տեսանյութ)

315
0
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն իր ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ Մեծ Բրիտանիայում մասնակցել է վիրավոր զինծառայողների մարզական նվաճումների տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun տաբլոիդը:

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ներկաներին ասել է.

«Շատ հաճելի է վերադառնալ: Արդեն երրորդ տարին է, ինչ ես ունեմ այստեղից ամուսնուս միանալու անհավատալի բախտը, և ինչպես գիտենք բոլորս, սա ամենաոգեշնչող վայրն է: Երբ Կանադայում դիտում էինք տեսանյութերը, մտածում էինք, թե ինչպես ենք ընտրելու»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։