տուն Հասարակություն Մեգան Մարքլը քննադատել է Քեյթ Միդլթոնին

Մեգան Մարքլը քննադատել է Քեյթ Միդլթոնին

493
0
Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքից հեռանալուց հետո Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը քննադատել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին՝ «օրինապահ» լինելու համար: Այս մասին հաղորդում է ok.co.uk-ը:

Ազգերի համագործակցության օրվա առթիվ անցկացվող միջոցառմանը մասնակվելուց հետո արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը Կանադա են վերադարձել:

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը

Մեգան Մարքլն իր մտերիմ ընկերներին ասել է, որ արքայական ընտանիքը թողնելը իր ու Հարրիի կողմից «ճիշտ ընտրություն» էր:

Սասեքսի դքսուհին նշել է, որ թագավորական ընտանիքի անդամների միջև ջերմություն չկա:

Նրա համար դեռ տարօրինակ է, որ ոչ ոք ոչ ոքի չի գրկում, և որ բոլորն այդքան «օրինապահ» են, հատկապես՝ Քեյթը:

Արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը, արքայազն Հարրին, Մեգան Մարքլը

Սասեքսի դքսուհին նաև նշել է, որ իր և Միդլթոնի շփումը հասնում է նվազագույնի:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։