տուն Աշխարհ Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում է

Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում է

322
0
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն իր ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ Մեծ Բրիտանիայում կմասնակցի վիրավոր զինծառայողների մարզական նվաճումների տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun տաբլոիդը:

Մեգանն ու Հարրին վերջին անգամ միասին Մեծ Բրիտանիայում եղել են հունվարին՝ նախքան «Մեգզիթ»-ի պայմանների համաձայնեցումը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։