տուն Քաղաքական Միջազգային Մաքքեյնը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները համարել է կատակ

Մաքքեյնը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները համարել է կատակ

66
0

rsz_shutterstock_11572993

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջին Մաքքեյնը The Telegraph-ին տված հարցազրույցում Ռուսաստանի դեմ ուղղված եվրոպական պատժամիջոցները կատակ է համարել:

«Դա կատակ է, և նրանք ոչինչ չեն անի: Ես կանխատեսել եմ, որ նրանք ոչինչ չեն անի: Նրանք ոչինչ չեն անի մինչև այն օրը, երբ վերջնականապես կանկախանան ռուսական էներգետիկայից: Մինչև այդ պահը նրանք ուղղակի խոսելու են», — հայտարարել է Մաքքեյնը:

Սենատորը հավելել է, որ «Եվրամիության երկրների անգործության» պայմաններում Մեծ Բրիտանիան պետք է գործի միայնակ և բանկային պատժամիջոցներ կիրառի: Սակայն նա կասկածում է, որ բրիտանական կառավարությունն այդքան համարձակություն կունենա:

«Դա կարող էր օգնել, սակայն նրանք դա չեն անի, քանի որ ցանկանում են բոլոր այդ գումարները պահել Լոնդոնում», — նշել է Մաքքեյնը: