Մաքսային Միություն մտնելու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի հայտարարության արձագանքները, բնականաբար, իրենց սպասեցնել չտվեցին: Ստորև մեր ընթերցողներին ենք ներկայացնում Araratnews-ի հարցազրույցը Էստոնիայում բնակվող և աշխատող մեր հայրենակից Փիրուզա Հովհաննիսյանի հետ : Մեր զրուցակիցը ներկայացնում է փոքր դրվագ այն մասին, թե ինչ ազդեցություն ունեցավ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը եվրոպական գործընկեր երկրների հետ կապերի վրա:
-Փիրուզա մեզ հայտնի է, որ Դուք նախաձեռնել եք հայ-էստոնական համատեղ նախագիծ, որը սակայն, կապված Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձերի հետ կյանքի չի կոչվել, կպարզաբանեք
-Ես աշխատում եմ որպես արտաքին շուկաների մենջեր ու լինելով հայ, արդեն մեկուկես տարի աշխատում էի Հայաստանի ուղղությամբ, տարբեր խնդիրներ կային, սակայն նախագիծը, որն ինձ ավելի հետաքրքիր էր ու իմ կարծիքով Հայաստանում դա պետք էր ու օգտակար, ես գտա միջոց անել այն Էստոնիայի արտգործնախարարության միջոցներով, որովհետև նրանք ունեն զարգացման ֆոնդ , որն ամեն տարի ընտրում է պրիորիտետ երկրներ, ում հետ որ իրենք համագործակցում են: Այս տարի այդ ցանկում կար նաև Հայաստանը և ես ներկայացրեցի իմ նախագիծը, որի հաստատման դեպքում էստոնիայի արտգործնախարարությունը ֆինանսավորելու էր այն: Պրոյեկտը ներկայացնելուց նետո նրանք ասեցին, որ այն համապատասխանում է բոլոր չափանիշներին և այլն և այլն, ու կար 40 օր , որպեսզի իրենք քննարկեն և վերջնական որոշում կայացնեն: Այդ ընթացքում ես եկա Հայաստան ապա վերադարձա, պատասխանի ժամկետն արդեն լրացել էր, երեկ ես զանգեցի արդեն արտգործնախարարություն և ինձ ասեցին, որ ճիշտ է օֆիցիալ պատասխանը դեռ չկա, սակայն ներքին կարգով կարող են ասել, որ քանի որ Հայաստանը փոխել է իր ուղղությունը, հեռանում է Եվրոմիությունից, նախագիծը չի հաստատվի: Ես ճշտեցի դա Մաքսային միության հետ կապ ունի, ինձ ասեցին հենց դա կապ ունի և դա համարում են ֆորս-մաժոր, քանի որ իրենք համարում էին Հայաստանը երկիր , որը ձգտում է դեպի Եվրոմիություն, սակայն իրենք չգիտեին նման զարգացման մասին, ոչ ոք մեղավոր չէ և այլն: Նշեմ, որ կային նաև այլ նախագծեր, որոնք ամենայն հավանականությամբ նույն բախտին են արժանանանալու: Միգուցե պաշտոնական պատասխանում նշվեն այլ պատճառներ, սակայն արտգործնախարարության աշխատակցի մեկնաբանությունը դա էր: Դա իրենց համար այնքան անսպասելի էր, որ Հայաստանի այդ քայլը անվանում էին ֆորս մաժոր, այս բառերը ցույց են տալիս, թե ինչքան լուրջ քայլ են դա համարում:
-Իսկ ինչ ուղղվածություն ուներ այդ նախագիծը, որ ոլորտին էր վերաբերում
-Դա իրականացվելու էր տուրիզմի ոլորտում, լինելու էր հեռախոսային ծրագիր տուրիստների համար: Պետք է լինեին վեց տուրիստական մարշրուտներ նախօրոք գծագրած, ամեն մեկում 20-25 կետ ` իրենց նկարագրություններով, այդ կետերը նշված էին լինելու Երևանի քարտեզի վրա ` որով մարդիկ կարողանալու էին կողմնորոշվել: Բացի այդ լինելու էր շատ կարևոր ինֆորմացիա տարբեր համարների ու կայքերի մասին, որոնք կարող էին անհրաժեշտ լինել, փոքր բառարան, թարմացվող ինֆորմացիա տարբեր միջոցառումների մասին, որոնք Երևանում են տեղի ունենալու, բացի այս լինելու էին շերտեր, որտեղ կարող էին նշվել ասենք բոլոր եկեղեցիները, իսկ Երևանի դեպքում ես ուզում էի նշվեին բոլոր պուլպուլակները, քանի որ տուրիստի համար կարևոր է իմանալ որտեղից կարող է ջուր խմել: Դա արվելու էր շատ որակով, քանի որ մենք շատ մեծ փորձ ունենք և այս ծրագիրը շատ փոքր հատվածն է այն ապրանքների համեմատ, որոնցով մենք զբաղվում ենք, բացի այդ մենք դա արել էինք տարբեր երկրների շատ ավելի մեծ քաղաքների համար: Ես արդեն իմ միջոցներով պատրաստում էի այդ մարշրուտները, մի խոսքով ինձ թվում է դա շատ կհեշտացներ ու թեթևացներ տուրիստների առօրյան Հայաստանում:
Եզրափակելով մեր զրուցակիցը նշեց նաև, որ հայկական կողմի ներկայացուցիչները` Երևանի քաղաքապետարանը և մյուս կազմակերպությունները, որոնց ներկայացվել է նախագիծը, չնայած պատրաստակամություն են հայտնել աջակցելու, սակայն նշել են , չեն պատրաստվում ներդրումներ անել, ավելին` երբ հարցն առավել գործնական հարթություն է տեղափոխվել, հայկական կողմի ներկայացուցիչների պատրաստակամությունը նվազել է: Այնուամենանիվ Փիրուզան նշեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր գաղափարից և փորձելու է այլ միջոցներ գտնել, պարզապես ներկայումս արդեն հայկական ուղղությամբ իր կազմակերպությունում կարող է զբաղվել ընդամենը որպես հոբբի` սեփական նախաձեռնությամբ իսկ աշխատելու է այլ շուկաների հետ: