տուն Լուրեր Մաքսային Միությունում Հայաստանի ասածները լուրջ չեն ընդունում. Բելառուսական Խարտիյա 97-ը՝ Պուտինի այցելության...

Մաքսային Միությունում Հայաստանի ասածները լուրջ չեն ընդունում. Բելառուսական Խարտիյա 97-ը՝ Պուտինի այցելության մասին

160
0

Vladimir Putin, Enrico Letta

Բելառուսական «Խարտիյա 97»-ն անդրադարձել է առաջիկա դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությանը Երևան։

Կայքը գրում է, որ ներկայումս Պուտինը փորձում է Սոչիում և Մոսկվայում «լուծել Յանուկովիչի հարցերը», իսկ հիմա հերթը Երևանինն է։ Նա վաղուց չի եղել Երևանում, և հիմա ժամանակն է հարցերը լուծել տեղում։

Կայքը գրում, այս տարվա սեպտեմբերի սկզբին, Մոսկվա այցելությունից հետո, Հայաստանն անակնկալ մատուցեց Եվրոպային, որտեղ մարել են Հայաստանին մոտեցնելու հույսերը։ Հոդվածագրի կարծիքով, Հայաստանի բոլոր այն հավաստիացումները, համաձայն որի հնարավոր է համատեղել արևելյան և արևմտյան ազատ առևտրի գոտիները, Արևելքում լուրջ չեն ընդունում։ Նման վերաբերմունք կա նաև Ուկրաինայի նկատմամբ, որը պատրաստվում է Վիլնյուսում ստորագրել Ասոցացման պայմանագիր։

Հետաքրքիր է, որ Պուտինը Երևան է այցելում այն ժամանակ, երբ ավարտված կլինի Վիլնյուսի գագաթնաժողովը, որտեղ Հայաստանին «կապտակեն՝ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից հրաժարվելու համար։ ՌԴ նախագահի այցելությունից հետո կկայանա ԵԱՀԿ գագաթնաժողովը Կիևում, որտեղ Հայաստանին նախկինից ավելի ուժեղ «քաշքշելու են» Ղարաբաղի հարցով։ Կայքի հեղինակները նշում են, որ այս հարցն առաջիկայում լուծում, կարծես չի ստանա, քանի որ Մոսկվային դա ձեռնտու չէ, քանի որ այն թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել Հայաստանը։

հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here