Մաքսային միությունում լուրջ խնդիրներ են առաջացել ալկոհոլի ներկրման հետ կապված: Այս տարածքում Մաքսային միության անդամ երկրների ֆիզիակական անձանց կթույլատրվի մինչև 5 լիտր ալկոհոլի ներմուծում:
Բանն այն է, որ լուրջ տարաձայնություններ են առաջացել Ղազախստանի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանը ներկրվող մեկ լիտր օղու համար սահմանել է 400 ռուբլի մեկ լիտրի համար, իսկ Ղազախստանը` 192 ռուբլի: Սպասվում է, որ երկու երկրների ալկոհոլային ակցիզները հնարավոր կլինի համահարթեցնել մինչև 2020 թվականը, սակայն սա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հատկապես ՌԴ-ի համար:
Ղազախստանում օղու միջին գինը 5-6 անգամ էժան է ռուսականից, ինչը վերջիններս անթույլատրելի են համարում ընդհանուր տնտեսական գոտու պայմաններում: Ռուսաստանը լուրջ կորուստներ է ունեցել վերջին կես տարում Ղազախստանի հետ սահամանային գոտում, քանի որ ղազախական օղին գրավել է սահմանամերձ շրջանների ալկոհոլային շուկայի 67%-ը, իսկ ՌԴ-ի բյուջեն կորցրել է շուրջ 300 մլն ռուբլի:
Սակայն հայտնի չէ, թե ինչպես են ռուսները վերահսկելու ֆիզիկական անձանց կողմից օղու ներկրումը, քանի որ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև գոյություն չունի սահմանային կետեր և վերահսկողություն: