տուն Uncategorized Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

203
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 01:11-ին ահազանգ է ստացել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարին՝ Գեղհովիտ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ նշված հատվածում շրջվել է «Nissan X-trail»  (վարորդ՝ Ինգա Օ., ծնված 1979 թ․) մակնիշի ավտոմեքենան: