տուն Քաղաքական Հայաստան Մարտի 15-ից ընտրական հանձնաժողովների անդամների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են. ԿԸՀ

Մարտի 15-ից ընտրական հանձնաժողովների անդամների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են. ԿԸՀ

241
0

Հայաստանի ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների եւ տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են։

Հայտարարությունը նրկայացնում ենք ստորեւ.

«Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին,

— տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին․․․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի

— տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին,

— տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին:

Հարգելի գործընկերներ,

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու եւ վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ

— 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների եւ տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.

— Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն եւ տեղեկացում:

Կոչ ենք անում նաեւ խստորեն հետեւել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»։