տուն Լուրեր Մարտի 1-ը կբացահայտվի միայն այն դեպքում, եթե…

Մարտի 1-ը կբացահայտվի միայն այն դեպքում, եթե…

97
0

1974588_670781099629774_1175118791_n

Մարտի 1-ը դարձել է օր, երբ հանրությունը ցուցադրում է իր անհամաձայնությունը իշխող վարչախմբի նկատմամբ եւ ասում է, որ մենք չենք համակերպվել ու չենք համակերպվի: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Նա նշում է, որ այդ օրը միանում են տարբեր քաղաքական ուժեր եւ քաղաքացիական խմբեր:

«Նույնիսկ տարաձայնություններ ունեցող եւ մեկը մյուսի նկատմամբ անվստահություն ունեցող քաղաքական ուժեր հավաքվում, միանում են իրար, քանի որ նրանք բոլորը ցանկանում են, որ Մարտի մեկը բացահայտվի»,- ասում  Վարդանյանը:

Ըստ նրաˋ Մարտի մեկը կբացահայտվի միայն այն դեպքում, երբ կլինի հզոր  քաղաքացիական դիմադրություն, հզոր շարժում, որը կստիպի իշխանություններին զիջել սեփական դիրքերը:

«Եթե հասարակությունը ցանկանում է, որ Մարտի 1-ը բացահայտվի, նշանակում է ընդհանուր առմամբ պետք է այնպիսի ճնշում գործադրի իշխանությունների նկատմամբ, որ նրանք կամ հրաժարական տան, կամ հեռանան, կամ գնան լուրջ խորքային զրջումների»,-հավելում է ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: