Երկար ժամանակ թաքցնում էիք Ձեր և Հռիփսիմեի սիրային կապը: Հիմա արդեն ամուսնացել եք: Ի՞նչպես է սկսվեց ձեր սիրո պատմությունը:
-Մենք երբեք չենք ցանկացել հանրայնացնել մեր անձնական կյանքը: Ընկերության ընթացքում լինում են դեպքեր, երբ զույգը չի հասկանում իրար և անգամ կարող է բաժանվել, իսկ դա դառնում է լայն քննարկման թեմա: Դա է եղել ամեն ինչ գաղտնի պահելու պատճառը: Հռիփսիմեին տեսել եմ հեռուստացույցով, այնուհետև գործնական առաջարկ եմ արել նրան ու սկսել ենք միասին աշխատել: Բայց սկզբում նրան որպես քույր եմ ընդունել: Այնուհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղափոխվեց այլ հարթություն և երկուսս էլ հասկացանք, որ մեր մեջ ավելին է, քան պարզապես ընկերությունը: Նրա մարդ տեսակը ինձ համար բացառություն էր և շատ հետաքրքիր, թեև սկզբում նրան այլ աչքերով էի նայում: Չհասկացա ինչպես ստացվեց, որ մեզ մոտ ընկերությունը վերածվեց սիրո:
Ո՞վ է առաջինը սիրո խոստովանություն արել:
-Մի օր տուն էի տանում մեքենայով և որոշեցի հենց այդտեղ խոստովանել, որ սիրում եմ իրեն: Արձագանքը եղավ այն, որ Հռիփսիմեն անակնկալ լաց եղավ ու դուրս վազեց մեքենայից: Հաջորդ օրը էրեբունի Երևանի տոնակատարությունն էր, որին մենք էլ երկուսով մասնակցում էինք, ողջ համերգի ընթացքում անգամ միմյանց աչքերի մեջ չենք նայել, չգիտեմ՝ գուցե ամոթից:
Հատված երգիչ Մարտին Մկրտչյանի հարցազրույցից: Աղբյուրը՝ Esem.am կայք: