Ավարտվեց Աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Հայաստանի հավաքականը վերջին տուրում ոչ-ոքի՝ 2։2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումն Իտալիայի հավաքականի հետ և խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ չնայած արտագնա խաղերում ցուցադրած լավագույն արդյունքին։ Այսօրվա խաղում Հայաստանի հավաքականից աչքի ընկան Յուրա Մովսիսյանն (5ր.) ու Հենրիխ Մխիթարյանը (70ր.), իտալացիներից՝ Ալեսանդրո Ֆլորենցին (25ր.) և Մարիո Բալոտելին (76ր.)։
B խմբի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
Դանիա — Մալթա 6։0
Բուլղարիա — Չեխիա 0։1