տուն Հասարակություն Իրավական Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել

Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել

348
0

Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին pastinfo.am-ի հետ զրուցում ասել է Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

«Նախնական տվյալներով՝ մարմնի վրա հայտնաբերվել են ձեռքերի, ոտքերի, ճակատի շրջանում տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ բութ առարկայի ներգործության հետքերով։ Ճակատային հատվածում՝ հրազենային վիրավորում։ Գնդակը դուրս է եկել ծոծրակից»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դա անհնարին է դարձնում ինքն իրեն վնասվածք հասցնելու հանգամանքը։ Սարգսյանի փոխանցմամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է մեկ հրազենային վնասվածք։

Հարցին, թե ի՞նչ զենքից է արձակվել կրակոցը՝ փաստաբանը նշեց, որ նախնական տվյալներով այն արձակվել է ինքնաձիգից, իսկ թե ում է պատկանել զենքը, պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո։

Հայարփի Սարգսյանը,ով տվյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, մասնակցել է դիակի դատաբժշկական փորձաքննությանը։

Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։

Վիրավոր զինվորը դեռ գիտակցության չի եկել. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործով մեղադրյալ դեռ չկա։