Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:44-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Առողջարանային փողոցի թիվ 18 հասցեում գտնվող չշահագործվող կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 12:42-ին:
Այրվել են կրպակի առաստաղի և հատակի փայտյա երեսպատումը՝ մոտ 10քմ և մոտ 1խմ աղբ:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը: