տուն Հասարակություն Մարկ Ցուկերբերգը մեկ օրվա ընթացքում կորցրել է 7,2 միլիարդ դոլար

Մարկ Ցուկերբերգը մեկ օրվա ընթացքում կորցրել է 7,2 միլիարդ դոլար

490
0

«Facebook» ընկերության հիմնադիր, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 7,2 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ որոշ խոշոր ընկերություններ հրաժարվել են գովազդ տեղադրել սոցիալական ցանցում: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Երեկ՝ հունիսի 26-ին, ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 8,3 տոկոսով այն բանից հետո, երբ աշխարհի խոշորագույն գովազդային ընկերություններից մեկը՝ «Unilever»-ը, հայտարարել է իր որոշման մասին՝ մինչև տարեվերջ գումար չծախսել «Facebook»-ում, ներառյալ՝ «Instagram»-ում գովազդի վրա:

«Facebook»-ում գովազդներ տեղադրելուց հրաժարվել են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Verizon»-ը և «Hershey»-ը: Գովազդի տեղադրումը կասեցրել է նաև «Coca-Cola»-ն: Նրանք հայտարարել են, որ «Facebook»-ին չի հաջողվել ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ֆոնին «բավարար չափով վերահսկել ատելությունն ու ապատեղեկատվությունը հարթակում»: