Այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» կարգավիճակի վերաբերյալ մայիսի 11-ին անցկացվելիք հանրաքվեն երկու շրջաններում նախատեսված ժամկետից շուտ է մեկնարկել։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԴԺՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը։
«Երեկ Մարիուպոլում սկսել են հանրաքվեի անցկացումը՝ իմանալով մարզում քաղաքական իրավիճակի հավանական սրման մասին», — նրա խոսքերն է փոխանցում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Ըստ Լյագինի՝ հենց այդ պատճառով է ուկրաինական բանակը սկսել ակտիվ գործողություններ իրականացրել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում։