տուն Քաղաքական Միջազգային Մարիուպոլի շրջանային խորհրդի շենքի վրա նորից բարձրացրել են Ուկրաինայի դրոշը

Մարիուպոլի շրջանային խորհրդի շենքի վրա նորից բարձրացրել են Ուկրաինայի դրոշը

94
0

mariupolskij-gorsovet-osvobozhden-ot-storonnikov-dnr

Ուկրաինայի ուժայինները, որոնք մասնակցում են հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական օպերացիային, ազատագրել են Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքի քաղաքային խորհրդի շենքը, որը գտնվում էր ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ: Այս մասին ասվում է քաղաքային խորհրդի պաշտոնական կայքում:

«Այժմ քաղաքային խորհրդի մոտ տեխնիկա է աշխատում: Մարդիկ աշխատանքային շորերորվ մաքրում են բարիկադները, բեռնատարներով հեռացնում անիվները: Քաղխորհրդի շենքի երկու կողմերում աշխատում են էքսկավատորներ: Ոստիկանական մի քանի մենքենա գտնվում է շենքի մերձակայքում», — նշվում է հաղորդագրության մեջ:

Այլ աղբյուրներ հաղորդում են, որ այս գործողության ժամանակ տուժածներ չկան: Հայտնի է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ռուսամետ 11 անջատողականի: