տուն Քաղաքական Միջազգային Մարիխուանայի օրինականացումից հետո ավելի շատ օտարերկրացիներ են սկսել դիմել Ուրուգվայի դեսպանատներ

Մարիխուանայի օրինականացումից հետո ավելի շատ օտարերկրացիներ են սկսել դիմել Ուրուգվայի դեսպանատներ

224
0

1355079337_marikhuana-7

Ուրուգվայի դեսպանատները սկսել են մուտքի վիզայի համար ավելի շատ դիմումներ ստանալ, քանի որ այդ երկրում օրինականացվել է մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը։ Այս մասին երեկ հայտարարել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն։ Նրա խոսքերով՝ օտարերկրյա քաղաքացիները նաև հետաքրքրվում են, թե ինչպես կարելի է Ուրուգվայում ստանալ կեցության իրավունք։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ Ուրուգվայի սենատը հաստատել է մարիխուանայի վաճառաքն ու արտադրությունն օրինականացնող նախագիծը։ Սակայն օտարեկրացիները պետք է իմանան, որ օրենքը նախատեսված է միայն Ուրուգվայի քաղաքացիների համար։ Բացի այդ, մարիխուանա օգտագործողները պետք է հաշվառվեն համապատասխան մարմնում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here