Պատանի և երիտասարդ տարիքում մարիխուանայի հաճախակի օգտագործումը կարող է բացասական հետևանք ունենալ, այդ թվում հանգեցնելով հիշողության թուլացմանն ու ուսումնառության պրոցեսի վատթարացմանը, նվազեցնել IQ-ն։ Նման եզրակացության են եկել ամերիկացի մի խումբ գիտնականներ։
2012 թվականին մարիխուանայի օգտագործումը երիտասարդների շրջանում ավելացել է 3 անգամ՝ 1993 թվականի համեմատ։ 18-25 տարեկան հարցվածների 31 տոկոսը հայտնել է, որ անցած ամիս օգտագործել է մարիխուանա։ Գիտնականները պնդում են, որ այս խոտաբույսի օգտագործումը հանգեցնում է IQ-ի նվազմանը 6 կետով։
Բացի այդ, գլխուղեղի հետազոտությունները ցույց են տալիս, որ մարիխուանայի հաճախ օգտագործումը հանգեցնում է նաև գլխուղեղի նյութի որակական փոփոխության։