տուն Սպորտ Մարիա Շարապովան մարզիչ է ընտրել նախկին ռեգբիստին

Մարիա Շարապովան մարզիչ է ընտրել նախկին ռեգբիստին

240
0
maria-sharapova-Աշխարհի 3-րդ ռակետ Մարիա Շարապովան, որը ներկա պահին վերականգնվում է ուսի վնասվածքից, իր ֆիզպատրաստության համար նոր մարզիչ է վարձել: Ինչպես փոխանցում է ֆրանսիական L’Equipe-ը` Շարապովան պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի նախկին ռեգբիստ Ժերեմոմ Բյանկիի հետ:

 

Նախկինում Բյանկին աշխատել է թենիսի Ֆրանսիայի հավաքականի և մեկ այլ ռուս թենիսիստուհու Սվետլանա Կուզնեցովայի հետ:

 

Հիշեցնենք` ԱՄՆ-ում անցկացվող Բաց առաջնության նախօրեին Շարապովան դադարեցրել է համագործակցությունը աշխարհի նախկին առաջին ռակետ Ջիմի Կոնորսի հետ, քանի որ պարտվել էր նոր մարզչի հետ աշխատելուց հետո հենց առաջին խաղում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here