Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) հրապարակած համաշխարհային դասակարգման աղյուսակում շրջանցել է չին թենիսիստուհի Լի Նաին, բարձրանալով երրորդ հորիզոնականը: Աշխարհի առաջին ռակետը շարունակում է հսկայական առավելությամբ մնալ ամերիկացի Սերենա Ուիլյամսն է, իսկ երկրորդը` բելառուս Վիկտորյա Ազարենկան է: