տուն Քաղաքական Հայաստան Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Լիբանանի նախագահի ուղերձը՝...

Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Լիբանանի նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

239
0

Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն  կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը:

Ինչպես գրում է armtimes.com-ը, Օսմանյան կայսրության 1915 թ. հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997 թ. ապրիլի 3-ին, իսկ 2000 թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը: