Հորանջելու պարբերականությունը կապված է տարվա եղանակի հետ, այսինքն` ջերմաստիճանին համապատասխան: Այս մասին են վկայում ավստրիացի գիտնականների ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են Physiology & Behavior գիտական ամսագրում:
Գիտնականների փորձին մասնակցել է մոտ 100 մարդ, ովքեր մեկ տարի շարունակ գտնվել են հսկողության տակ: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարդիկ շատ են հորանջում տաք և չոր եղանակների ժամանակ: Քանի որ հորանջելու հիմնական գործառույթներից մեկը ուղեղի «հովացումն» է, նման օրինաչափությունը գիտնականները նորմալ են համարում: