տուն Քաղաքական Մարդիկ երթեւեկելու են բարեկարգ ճանապարհներով. վարչապետը՝ 2020 թ. բյուջեի մասին

Մարդիկ երթեւեկելու են բարեկարգ ճանապարհներով. վարչապետը՝ 2020 թ. բյուջեի մասին

203
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում խոսեց 2020 թվի բյուջեի մասին: Նա ասաց, որ հեղափոխության շրջանում, երբ ինքը ՀՀ վարչապետ չէր, 1-2 տարում բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով: «Սա եղել է իմ խոստումներից մեկը»,- հիշեցրեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս բյուջեն հեղափոխական է, որովհետեւ սա ճշգրիտ իրագործումն է նախահեղափոխական խոստման: «Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:

2020-ին, գործադիր մարմնի ղեկավարի խոսքով, ճանապարհների կառուցման համար նախատեսվում է այնքան գումար, ինչքան եղել է 2017-2019 թթ. միասին:

Վարչապետն ասաց, որ ոլորտներին հատկացվող ծախսերը 2020 թվականին ավելացել են: Ինչպես է այս ամենը փոխում մարդկանց կյանքը: «Սկսենք պրիմիտիվից: Մարդիկ երթեւեկելու են բարեկարգ ճանապարհներով: Խադավիկի մոտ քիչ են գնում, գումար քիչ են ծախսում»,- մանրամասնեց գործադիր մարմնի ղեկավարը: