տուն Քաղաքական Մարդիկ այսօր աշխատող են փնտրում և չեն կարողանում գտնել

Մարդիկ այսօր աշխատող են փնտրում և չեն կարողանում գտնել

267
0

Էսօր երկրում խոսում են գործազրկության մասին, բայց մենք ունենք թափուր աշխատատեղերի խնդիր։ ԱԺ-ում բյուջեի նախագծի շուրջ իր ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն փոփոխություններին, որ տեղի են ունեցել հեղափոխությունից հետո։

«Վերջին շաբաթվա ընթացքում գնացել եմ մասնավոր ներդրողների երկու արտադրական ձեռնարկության բացման եմ մասնակցել, և էդ երկու ձեռնարկություններում, սեփականատերերի հավաստիացմամբ, ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա։ Մարդիկ այսօր աշխատող են փնտրում և չեն կարողանում գտնել»։

Փաշինյանը նշեց, որ այսօր հանրապետության բոլոր շինարարական կազմակերպությունները խրված են պատվերների մեջ։

«Կան, որ խրված են պարտքերի մեջ, բայց դա հին պատմություն ա, Հյուսիս-Հարավ և այլն և այլն։ Իրանցով համապատասխան մարմիններն են զբաղվում»,- կատակեց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ մյուս տարի տենդենցն ավելի է շատանալու, և նոր աշխատատեղեր են ստեղծվելու։

«Բա կյանքը ոնց ա՞ փոխվում»,- հարցադրում արեց Փաշինյանը։