Գիտնականները պարզել են, որ սպիտակ շնաձկները կամ մարդակեր շնաձկները կարող են ապրել մինչև 70 տարի՝ երեք անգամ ավելի, քան նախկինում կարծում էին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Շնաձկների վրա կան օղակներ, որոնցով հնարավոր է պարզել նրանց տարիքը։ Նույն կերպ, ինչպես պարզում ենք ծառի տարիքը՝ հաշվելով նրա բնի վրա եղած օղակները։ Սակայն ի տարբերություն ծառերի, շնաձկների օղակները տեսանելի են։ Բացի այդ, որոշ շնաձկներ իրենց մեջ կուտակել են 50-60-ականներին օվկիանոսում ատոմային փորձարկումներից հետո առաջացած ռադիոակտիվ նյութեր, ինչը հեշտացնում է նրանց տարիքի որոշումը։
Բնապահպանները նշում են, որ իրենց ծրագրերն իրականացնելիս կարևոր է իմանալ այս կամ այն բուսատեսակի կամ կենդանու տարիքը՝ ծրագրերը ճիշտ կյանքի կոչելու համար։