Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ նախատեսում է օգտագործել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող նախագահական նստավայրը, որը կառուցել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Հատկանշական է, որ նախագահ ընտրվելուց հետո Մարգվելաշվիլին հրաժարվել է ղեկավարել երկիրը վերոնշյալ նախագահական նստավայրից, որի կառուցման համար ծախսվել է շուրջ 200 միլիոն դոլար։ Նախագահը ցանկանում էր շենքը հանձնել Կրթության և գիտության նախարարությանը։
Սակայն մարտի 14-ին Մարգվելաշվիլին Հավլաբարի նստավայրում ընդունել է 7 երկրների դեսպաններին և նկատել, որ բարձրաստիճան հյուրերի հետ հանդիպումներն այսուհետ անցկացվելու են հենց այդ վայրում, քանի որ այն նախատեսված է դրա համար։