տուն Լուրեր Բլոգ Մարգար Օհանյանը Դուբայում միացել է Ծառուկյանին, Ալեքսանյանին ու Կարապետյանին

Մարգար Օհանյանը Դուբայում միացել է Ծառուկյանին, Ալեքսանյանին ու Կարապետյանին

111
0

Margar-OhanyanՋան եմ ասել է՜, Մարգար Օհանյանին դեռ մի քանի օր առաջ ազատ են արձակում բանտից՝ համաներումով, իսկ մեր արդար ոստիկանն էսօր արդեն Դուբայներում ա տժում, հանգստանում ա 2 տարի տևած отсидка-ից հետո:
Ընդհանուր, ես ոչ մի բան չունեմ նրա դեմ, որ ցանկացած քաղաքացի կարող է հանգստանալ այնտեղ՝ որտեղ ուզում է և որտեղ կարող է իրեն թույլ տալ, ուղղակի Օհանյանի պարագայում էս ամեն ինչը անեկդոտիկ ա դարձել:

Դատի ժամանակ, երբ արդեն պարզ դարձաավ, որ յուրացումների մասը ապացուցվելու է, նա միանվագ իր գրպանից կոմպենսացրեց ապացուցված վնասի չափսը, իսկ դա, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի հարյուր միլլիոն դրամ փող էր, հիմա էլ, երկու դարի նստելուց հետո վեր է կենում ու գնում է Դուբայ: Հարց է առաջանում, որտեղի՞ց մեր պարոն կաշառակեր ոստիկանին այդքան փող, որովհետև ոստիկանի աշխատավարձն այսօր այնքան չէ, որ կարողանա կամայական վոյաժների մեջ մտնել երկու տարի փող չաշխատելուց հետո:

Պատասխանը բոլորս էլ գիտենք, թե որտեղից են այդ գումարները, ուստի այստեղ կարևոր հարց պետք է լինի ոչ թե «Որտեղի՞ց»-ը, այլ «Ինչո՞ւ մեր դատարաններն ու այլ պատկան մարմինները բավարար պատիժ չեն տալիս կաշառակեր չինովնիկներին»: Օրինակ նորմալ լինեինք, էդ մեղադրանքներով Մարգարին ոչ միայն կդատեին մի քանի տարի նստելու, այլև ունեցվածքը կբռնագանձեին և էդ ժամանակ, թալանչին ազատությանմեջ լավագույն դեպքում Չարենցավանում կկարողանար հանգստանալ:

Հ.Գ. Նույն աղբյուրի համաձայն, Օհանյանը Դուբայում միացել է Ծառուկյանին, Ալեքսանյանին ու Կարապետյանին և եթե դա այդպես է, ապա վստահաբար խոսքը մի քանի հազար դոլարանոց ստանդարտ տուռպաեզդկայի մասին չէ էլի…

Կոստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here