RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է իր ծագման մասին ՝ նշելով, որ ինքը համշենահայ է:
Նման հայտարարության համար առիթ է հանդիսացել Սիմոնյանի Instagram-ի էջում հրապարակված տեսանյութը, որտեղ նրա մայրը՝ Զինաիդա Սիմոնյանը, դստեր սկեսրոջ ՝ Լորա Քեոսայանի ծննդյան օրվա կապակցությամբ, կատարել է հայկական ժողովրդական «Դլե յաման» երգը:
Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերից մեկը Սիմոնյանին հարցրել է նրա ծագման մասին:
«Այո, ես համշենահայ եմ: Համշենի բարբառը հասկանում եմ: Եվ այն շատ տարբերվում է այն հայերենց, որով Հայաստանում խոսում են: Օրինակ`Տիգրանը չի հասկանում իմ մայրիկի հայերենը»,- պատասխանել է RT-ի գլխավոր խմբագիրը:
Մարգարիտա Սիմոնյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ հայերենին չի տիրապետում, բայց իր երեխաները հայերեն են խոսում: