տուն Հասարակություն Առողջապահություն Մարալիկի ծննդատունը փակվո՞ւմ է

Մարալիկի ծննդատունը փակվո՞ւմ է

401
0

Արդեն հայտնել էինք, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատան աշխատակիցներն եւ Գյումրու հիվանդանոցի անձնակազմը փակել էին ճանապարհը՝ բողոքելով կառավարության այն որոշման դեմ, ըստ որի ծննդատունը պետք է լուծարվի: Ինչպես գրում է  «Ժողովուրդ»-ը, փակման պտճառներից մեկն էլ այն է, որ ծննդատունը պարտքեր էր կուտակել՝ մոտ 10-19 մլն եւ աշխատավարձի նվազումը բացատրում էր նաեւ այդ հանգամանքով: Եվ փաստացի ծննդատան փակվելը կապում են վնասով աշխատելու հետ:

Աղբյուրը գրում է նաև, որ  2017 թվականի ապրիլին  «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարալիկ քաղաքի ծննդատունը փակման եզրին է, իսկ աշխատակիցներն էլ հայտնվել են ծանր դրության մեջ՝ ստանալով 27 հազար դրամ աշխատավարձ՝ նախկինի 57-60 հազարի փոխարեն: