Araratnews.am-ը գրել էր, որ Մարալիկի ծննդատան աշխատակիցները փակել էին Երեւան-Գյումրի ճանապարհը ծննդատան լուծարման պատճառով:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բողոքի ակցիա իրականացնողները բացել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը։
Ծննդատան փակման քննարկում պետք է տեղի ունենա Շիրակի մարզպետարանում։
Աշխատակիցներն ասել են՝ եթե ծննդատունը փակելու որոշումը չփոխվի, նորից կփակեն ճանապարհը: