տուն Հասարակություն Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակ կլինի

Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակ կլինի

200
0

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակվելու է առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Սիրելի այցելուներ,

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի»,-ասված է Մատենադարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի տարածած հաղորդագրության մեջ: