տուն Քաղաքական Միջազգային Մասնագետներն առաջարկում են ճարպոտ սննդի փաթեթների վրա փակցնել դրանց վնասների մասին պատմող...

Մասնագետներն առաջարկում են ճարպոտ սննդի փաթեթների վրա փակցնել դրանց վնասների մասին պատմող նկարներ

215
0

Picture-132

Ճարպակալության համաշխարհային ֆեդերացիայի փորձագետներն առաջարկում են սննդի փաթեթների վրա տեղադրել ճարպոտ ուտելիքի վնասների մասին պատմող լուսանկարներ, ինչպես նաև ճշգրտորեն նկարագրել տվյալ սննդի պարունակությունը։ Նրանք առաջարկում են այս պրակտիկան տարածել ամբողջ աշխարհում։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ճարպակալությունից մահացությունների թիվը սկսել է աճել։ Եթե 2005 թվականին դրանից մահանում էր 2.6 մլն մարդ, ապա 2010 թվականի այդ թիվը կազմում էր 3.4 մլն։ Արտաքին փոփոխություններից բացի կոչ է արվել նվազեցնել այդ սննդի մեջ ճարպերի, շաքարի և աղի պարունակությունը։

Կառավարության խորհուրդ է տրվում բարձր հարկեր սահմանել նման սննդի արտադրության արտոնագրի համար։

Փորձագետները կարծում են, որ ճարպոտ և ոչ օգտակար սննդի հետ կապված ներկայիս վիճակը նման է 60-ականներին ծխախոտի արագ տարածման հետ։ Այն ժամանակ ձեռնարկված միջոցները պետք է կիրառել նաև անառողջ սննդի տարածման դեմ պայքարում։